Շտապ. Գագիկ Շամշյանը հաղորդում է. Փոխմարզպետի որդուն սպանողը ներկայացել է. Տեսեք ո՞վ է նա Տեր Աստված

 
 
Շտապ. Գագիկ Շամշյանը հաղորդում է. Փոխմարզպետի որդուն սպանողը ներկայացել է. Տեսեք ո՞վ է նա Տեր Աստված: 
Այսօր՝ հունվարի 8-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, և ոստիկանության Գավառի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում, կեսօրին՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 7-ին՝ Գավառ քաղաքում, իր համագյուղացի 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանին հրազենով սպանելու մեջ։ Սպանությունը կատարելուց հետո նա դիմել էր փախուստի, սակայն տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչները տիրապետում են ողջ ինֆորմացիային և ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել նաև իր վարած այն ավտոմեքենան, որով ինքը ժամանել էր սպանության վայր, այլ ելք չունենալով մեղայականով ներկայացել է ոստիկանություն։ Նրան հայտնաբերելու օպերացիան ղեկավարել են՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, նույն գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ադամյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, քննչական ծառայության գնդապետ Արտավազդ Ղազարյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որի ղեկավար էր նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Ա. Մանուկյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խումբը զբաղվում էր երեկ՝ հունվարի 7-ին, Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ 50 տան բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանին հրազենով սպանելու փաստով հարուցված քրեական գործով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում էին BMW X6 մակնիշի 11 ՕC 111 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 75 ԼԼ 075 համարանիշի ավտոմեքենաները, որոնցով, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, հանցագործությանը մասնակից անձինք դիմել էին փախուստի։ Գ. Շամշյանը հայտնել էր, որ BMW X6-ը պատկանում էր Նորատուս գյուղի Նարեկացի 7-րդ նրբանցքի 1-ին տան բնակիչ, 40-ամյա Գոռ Համլետի Ստեփանյանին, իսկ Toyota Land Cruiser Prado-ն՝ նույն գյուղի Տերյան 2-րդ նրբանցքի 2-րդ տան բնակիչ, 27-ամյա Էրիկ Արմենի Սարգսյանին։ Սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում էր նաև Նորատուս գյուղի Թումանյան փողոցի 37 տան բնակիչ, 20-ամյա Մեխակ Արտակի Հարությունյանը, ով, ըստ օպերատիվ տեղեկությունների, դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հարությունյանը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ «Չոլի շուն» մականվամբ Արտակ Հարությունյանի տղան է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

скачать dle 11.0фильмы бесплатно